Հասարակություն 2 Օգոստոսի, 2022 • Թբիլիսիում հրաժեշտ են տալիս Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածներին

Թբիլիսիի Սամեբայի տաճարում ընթանում է ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով  զոհված օդաչուներ՝ Լևան Չոխելիի, Զազա Լորիայի, Դիմա Քաաձեի, Անդրո Քուջոշվիլիի, փրկարարներ՝ Կախա Տորչինավայի և Գիորգի Մարգիանիի, բժիշկներ՝ Քեթի Գուլագաշվիլիի և Գիորգի Վենեցկիի քաղաքացիական հոգեհանգիստը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։ Արդյունքում զոհվել է 8 մարդ: Իսկ հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր էր:

 

Վերատպման կանոն