Վրաստանում գրանցված է մոտ 1,5 մլն ավտոմեքենա, որոնցից 83%-ը 10 տարեկանից ավելի է։ Այս մասին հայտնում է bm.ge գործակալությունը՝ հղում անելով «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին։
Վրաստանում մեքենաների տարիքը.
- մինչև 2 տարեկան՝ 22,1 հազար ավտոմեքենա
- 2-ից 5 տարեկան՝ 32,8 հազար ավտոմեքենա
- 5-ից 10 տարեկան՝ 186,4 հազար ավտոմեքենա
- 10 տարեկանից ավելի՝ 1,22 մլն ավտոմեքենա։
Հետաքրքիր է, որ Թբիլիսիում ավելի շատ նոր մեքենաներ կան, քան Վրաստանի մյուս շրջաններում։ Մայրաքաղաքում հաշվառված 509 հազար ավտոմեքենաներից 380 հազարը ( 75 տոկոսը) 10 տարեկանից ավելի են։
Վրաստանի արևմուտքում է գտնվում Գուրիայի շրջանի ամենահին տրանսպորտը՝ 37 հազար մեքենաներից 34 հազարը 10 տարուց ավելի են (92%)։
Տրանսպորտի տեսակները
- Վրաստանում գրանցված է 1,25 մլն թեթև մարդատար ավտոմեքենա, ինչը 78 հազար միավորով ավելի է նախորդ տարվա համեմատ
- բեռնատար ավտոմեքենաները՝ 108 հազար, ինչը 5 հազար միավորով ավելի է նախորդ տարվա համեմատ
- մարդատար ավտոմեքենաներ (միկրոավտոբուսներ, ավտոբուսներ)՝ 54,7 հազ., նախորդ տարվա համեմատ 1,2 հազ. միավորով ավելի
- հատուկ նշանակության՝ 59,8 հազար, ինչը 4,6 հազարով ավելի է նախորդ տարվա համեմատԻնչ վերաբերում է դասակարգմանը՝ ըստ շարժիչների տեսակների, ապա 598 հազար ավտոմեքենա աշխատում է բենզինով, 273 հազարը՝ դիզելային վառելիքով, 143 հազարը՝ գազով, 100 հազարը՝ հիբրիդային են, իսկ 2,4 հազարը՝ էլեկտրամոբիլներ։
Ըստ սեփականության ձևի՝ 1,3 մլն ավտոմեքենա պատկանում է ֆիզիկական անձանց, իսկ 162 հազարը՝ իրավաբանական անձանց։