Տնտեսություն 31 Հուլիսի, 2022 • Որտեղից է Վրաստանը ձմերուկ ներկրում և ուր է արտահանում

2022 թվականի սկզբից ի վեր առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստան է ներկրվել 2,2 մլն դոլարի ձմերուկ, ինչը կազմում է 11 849 տոննա: Ձմերուկ Վրաստանը հիմնականում ներկրում է Թուրքիայից:

Ներմուծման հիմնական ծավալը հունիսին կազմել է 9 056 տոննա ձմերուկ՝ 1,7 մլն դոլար գումարի չափով, հաղորդում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:

Նախորդ տարվա ամռանը ձմերուկի գինը աճել է 133,3%-ով:

Հիմնական մատակարար երկրներն են՝

  • Թուրքիա՝ 1,8 մլն դոլար, 9 415 տոննա
  • Իրան՝ 373 000 դոլար, 2 353 տոննա
  • Ադրբեջան՝ 15 000 դոլար, 74 տոննա
  • Նիդերլանդներ՝ 7 000 դոլար, 5 տոննա

Վրաստանը ձմերուկ է արտահանել Հայաստան՝  819 տոննա: Սա 61,8% — ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ BM.ge.

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝