Հասարակություն 19 Հուլիսի, 2022 • Թբիլիսիի բնակիչը դանակով հարձակվել է մոր և նրա ծանոթի վրա. մահացել է մեկ մարդ

Այսօր Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում սպանություն է կատարվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ որդին վիրավորել է մորը և սպանել նրա հետ եղած տղամարդուն։

Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Նրան ձերբակալելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, տեղում կատարվում են քննչական գործողություններ։

Վիրավորում ստացած կինը հոսպիտալացվել է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝