Քաղաքականություն 16 Հուլիսի, 2022 • «Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության անցկացումը Թբիլիսիում»

Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության անցկացումը Թբիլիսիում, — այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանը հավատարիմ է մնում երկխոսության ձևաչափով հանդիպումներ հյուրընկալելու գաղափարին։

«Վրաստանը հավատարիմ է մնում դրական դեր խաղալու և երկխոսության ձևաչափով հանդիպումներ անցկացնելու գաղափարին՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։ Խաղաղությունն անհրաժեշտ է մեր ազգերի բարօրության համար»,- ասված է վարչապետի թվիթերյան էջում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝