Քաղաքականություն 16 Հուլիսի, 2022 • Ադրբեջանից Եվրոպա բնական գազի ներմուծումը կընդլայնվի

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ բնական գազի ներկրման վերաբերյալ։ Տեղեկությունը տարածում է Reuters գործակալությունը, որը ծանոթացել է նշված փաստաթղթին։

«Կողմերը փորձում են ընդլայնել բնական գազի երկկողմ առևտուրը, այդ թվում՝ դեպի Եվրամիություն արտահանման միջոցով, Հարավային գազային միջանցքով, որի ծավալը կազմում է տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր, և դա պետք է տևի մինչև 2027 թվականը», ասվում է փաստաթղթի նախագծում։

Անցյալ տարի Անդրադրիատիկ գազատարով Ադրբեջանից եվրոպական երկրներ, այդ թվում՝ Իտալիա, արտահանվել է 8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝