Հասարակություն 13 Հուլիսի, 2022 • Զուրաբիշվիլին մրցույթ է հայտարարել ԿԸՀ նախագահի ընտրության համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մրցույթ է հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և ԿԸՀ-ում ևս անդամի պաշտոնի թեկնածուների ընտրության համար։

Նախագահն այսօր հրաման է արձակել ԿԸՀ նախագահի և ԿԸՀ անդամի երկու պաշտոնների համար թեկնածուների ընտրության մրցույթ հայտարարելու և համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին։

Մրցույթը կհայտարարվի 2022 թվականի օգոստոսին՝ ԿԸՀ նախագահի և ԿԸՀ երկու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուն պես:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝