Քաղաքականություն 21 Սեպտեմբերի, 2016 • Ինչու՞ է «Վրացական երազանք»-ն ընտրել Հենզել Մկոյանին

Ախալցիխեում Բիձինա Իվանիշվիլիի տարածաշրջանային լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեց նաև հարց այն մասին, թե ինչպես են ընտրվել կուսակցության մեծամասնական թեկնածուները, մասնավորապես «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամ Հենզել Մկոյանը:

9-րդ հեռուստաալիքի լրագրող Ռուսուդան Գվարամաձեն Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հարցրեց, «Վրացական երազանք-Դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության թեկնածուի ընտրության չափանիշների մասին, և մասնավորապես, նա հարցրեց, թե ինչպես է, ընտրվել Ախալքալաքի մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը, ով նախկինում ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր, որպես «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ:

Ինչին հաջորդեց Բիձինա Իվանիշվիլիի հետևյալ պատասխանը: «Այս մարդը հայտնի է տարածաշրջանում, նրան սիրում են և հարգում: Նրա համար «Ազգային շարժման» գաղափարախոսությունը ի սկզբանե իր գաղափարախոսությունը չէր: Նա իշխանությունների հետ միասին տանում է ճիշտ դիրքորոշում և ունի ճիշտ ռեակցիա»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝