Հասարակություն 19 Հունիսի, 2022 • Վաղվանից Վրաստանում կսկսվի ատեստատների տրամադրումը

Հունիսի 20-ից Վրաստանում կմեկնարկի ավարտականների ատեստատների տրամադրումը:

Շրջանավարտը հիմնական կրթության մասին հաստատող փաստաթուղթը ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն կամ շարժական արդարադատության տուն։

Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կստանան ատեստատները։ Փաստաթուղթն արագացված կարգով ստանալու ցանկության դեպքում գործում է հավելավճար։

Մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը հիմնական կրթության վկայականները կտրվեն անվճար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝