Պատերազմի սկսվելուց ի վեր ամբողջ Ուկրաինայում զոհվել է 287 երեխա, վիրավորվել՝ 508-ը։ Այս մասին տեղեկություն է տարածել Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազության տվյալներով, ամենաշատը՝ 217 երեխա տուժել է Դոնեցկի մարզում։ Մեծ թվով վիրավորներ կան նաև Խարկովի և Կիևի շրջաններում։
Ըստ իրենց իսկ տեղեկությունների՝ այս թվերը վերջնական չեն, քանի որ շարունակվում են դրանք ակտիվ ռազմական գործողությունների վայրերում՝ ժամանակավորապես գրավված և ազատագրված տարածքներում նույնպես։