Բավրա և Կաջո գյուղերի նախաձեռնող խմբերի և ակտիվիստների համար հայտարարվել է «Աջակցություն անհրաժեշտ նախաձեռնություններին» դրամաշնորհային մրցույթ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 25-ը։ Հայտադիմումը և այլ փաստաթղթերը կարող եք գտնել հետևյալ հղումով՝
«Կոդորի 2013» համայնքային հիմնադրամը «Տասո» հիմնադրամի աջակցությամբ հայտարարում է «Աջակցություն անհրաժեշտ նախաձեռնություններին» դրամաշնորհային մրցույթ։ Ախալքալաքում ծրագիրն իրականացվում է «Կանայք Ջավախքի ապագայի համար» կազմակերպության կողմից։
Մրցույթի նպատակն է՝նպաստել գյուղական համայնքի սոցիալական զարգացմանը:
Մրցույթի նպատակներն են՝
- Աջակցություն տեղական ակտիվիստների սոցիալական կարևոր նախաձեռնություններին
- Սոցիալական պատասխանատվության բարձրացում և գյուղական վայրերում կամավորության մշակույթի ներդրում
- Գյուղական զարգացման խթանում տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ
Մրցույթին կարող են մասնակցել՝ նախաձեռնող խմբերը և ակտիվիստներն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո և Բավրա գյուղերից:
Մրցութային հայտը կարելի է լրացնել վրացերենով կամ հայերենով, ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 2250 լարին։ Հիմնական չափորոշիչը, որով կընտրվեն ֆինանսավորման հայտերը, նախաձեռնության կարևորությունն է համայնքի զարգացման համար։