Հասարակություն 8 Հունիսի, 2022 • «Նինոծմինդա» անցակետում աննախադեպ քանակի ծխախոտի մաքսանենգության դեպք է կանխվել

Վրաստանի ֆինանասների նախարարության և ՆԳՆ աշխատակազմի կողմից համատեղ իրականացված միջոցառումների շրջանակներում, «Նինոծմինդա» մաքսային անցակետում չհայտարարագրված մեծ քանակի ծխախոտի մաքսանենգության փորձ է կանխվել։

Իրավապահների կողմից տեղեկատվության վերլուծական մշակման արդյունքում, կանգնեցվել է այլ երկրի համարանիշներով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող 3 բեռնատար։ Տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննման արդյունքում, մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ է հայտնաբերվել՝ կցասայլի հատակին գտնվող թաքստոցում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝