Քաղաքականություն 30 Ապրիլի, 2022 • Իլիա Դարչիաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Ավելի վաղ այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նախատեսված են հանդիպումներ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝