Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի ընթացքում ԱԳ նախարարը օրվա ընթացքում հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Այցի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի հետ», – հայտնում են ԱԳՆ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցության լայն շրջանակը։