Հասարակություն 6 Ապրիլի, 2022 • Վրաստանում ռուբլին ու դոլարը էժանացել են

Ըստ Վրաստանի Ազգային բանկի արտարժույթների նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքի՝ ռուբլու փոխարժեքը վերջին մի քանի օրվա ընթացքում նվազում է, իսկ ԱՄՆ դոլարը 2022 թվականի մարտի 23-ից սկսած ամեն օր կորցնում է իր արժեքը։

Լարիի պաշտոնական փոխարժեքը՝

• 1 ԱՄՆ դոլարը՝ 3.0857 լարի է,

• 100 ռուսական ռուբլին՝ 3,6624 լարի է,

• 1 եվրոն՝ 3,3822 լարի:

Վրաստանում եվրոն և դոլարը սկսել են արժեզրկվել 2022 թվականի մարտի 24-ից, իսկ ռուբլին 25-ից մինչև 29-ը նվազել է, այնուհետև կտրուկ բարձրացել և թանկացել է մինչև ապրիլի 1-ը, իսկ դրանից հետո, մինչ օրս, նկատվում է գնի մշտական, բայց աննշան նվազում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝