Հասարակություն 3 Ապրիլի, 2022 • Կենտրոնի սաները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 3-ին, Երիտասարդական կենտրոնի սաները Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարին ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

«Մասնակիցներից յուրաքանչյուրն այնտեղ էր այն գիտակցումով, որ տարիները միայն ուժեղացնում են կորստյան ցավը և առավել արժևորում անմեղ զոհերի անմահության և մեր լինելության չխամրող պարտքը», — կարդում ենք Երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Ջավախք Պատանեկան Միության սաները ծաղկեպսակներ են խոնարհել խաչքարին, ինչպես նաև հանդես են եկել հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Քառօրյա պատերազմի (հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ) օրերին առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝