Հասարակություն 19 Մարտի, 2022 • BBC. Ուկրաինայում պատերազմի սկզբից մինչ օրս 112 երեխա է զոհվել

Ուկրաինայում պատերազմի սկզբից 112 երեխա է զոհվել: Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են պատերազմի հետևանքով զահված 112 երեխայի մասին, հիմնվելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունների վրա։

Նրանց խոսքով՝ փրկարարները Չեռնիգովում փլատակների տակից դուրս են բերել երկու երեխայի դի։ Մահացածները 7-ամյա երկվորյակներ են։

Նիկոլաևսկի թաղամասում ականի պայթյունից զոհվել է նաև 16-ամյա դեռահաս։

Լվովի կենտրոնում մանկասայլակներ են ցուցադրվել՝ ի հիշատակ զոհված երեխաների։

Վերատպման կանոն