Հասարակություն 19 Մարտի, 2022 • Դեպի Հայաստան տանող ճանապարհին սահմանված են երթևեկության սահմանափակումներ

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, վատ տեսանելիություն) Ախալցխա-Նինոծմինդա միջազգային ճանապարհի կմ90-կմ112 հատվածում արգելվում են կցորդով, կիսակցորդով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ է։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

“Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին”,- ասված է հաղորդագրությունում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝