Հասարակություն 18 Մարտի, 2022 • Լարսով բեռնատարների երթևեկությունն արգելվում է

Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի և միայն ձնահոսքի թունելներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝