Հասարակություն 16 Մարտի, 2022 • Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 79-ով՝ ընդհանուր կազմելով 422 155: Նախօրեին կատարվել է 3193 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 8 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8 587 է:

Առողջացել է ևս 108 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 408 907-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 019 քաղաքացի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝