Հասարակություն 14 Մարտի, 2022 • Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Վրաստանում մինչև շաբաթվա վերջ կպահպանվի տեղումներով ցուրտ եղանակը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտում ցերեկը կլինի +2-ից +7 աստիճան տաքություն։

Թբիլիսիում կպահպանվի ցուրտ եղանակը, հնարավոր է ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4-ից +6 աստիճան, իսկ գիշերը սպասվում է զրոյից ցածր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝