Քաղաքականություն 14 Մարտի, 2022 • Այսօր Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում հանդես կգա տարեկան զեկույցով

Այսօր՝ մարտի 14-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ կունենա խորհրդարանում:

Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլին անպայման կխոսի երկրի առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկի պետությունը։

«Վստահ եմ, որ նախագահն իր ելույթում կունենա այդ մեսիջները և կբարձրացնի այն հարցերը, որոնք պետք են երկրին»,- ասել է Գիորգի Մսխիլաձեն։

Սա Սալոմե Զուրաբիշվիլիի չորրորդ տարեկան զեկույցը կլինի նախագահի պաշտոնում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝