Քաղաքականություն 9 Մարտի, 2022 • Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում

ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ Անթալիայում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովն այսօր կմեկնի Թուրքիայի Անթալիա միջազգային դիվանագիտական ​​ֆորում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ։ Հանդիպումը նախատեսված է մարտի 10-ին։

Հատկանշական է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման նախաձեռնողը Թուրքիան է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝