Հասարակություն 6 Մարտի, 2022 • ՄԱԿ. «Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 350 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 28 երեխա»

Փետրվարի 24-ին, Ռուսաստանի ռազմական ներխուժման սկզբից ցայսօր Ուկրաինայում ավելի քան 350 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 707-ը ստացել են վիրավորումներ։

Այս տվյալները տրամադրում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, ըստ որի զոհվածների թվում կա 28 երեխա, հայտնում է «УНИАН»-ը։

Վիճակագրությունն ըստ շրջանների հետևյալն է՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գրանցվել է 471 զոհ (86 սպանված և 385 վիրավոր)։ Մասնավորապես, 355-ը՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, 116-ը՝ օկուպացված տարածքում։ Ուկրաինայի մյուս շրջաններում կա 265 զոհ և 322 տուժած։

Ըստ Մարդու իրավունքների բյուրոյի, զոհերի մեծ մասը մահացել է մեծ շառավղով վնասող պայթուցիկ զենքից, այդ թվում՝ ծանր հրետանու և բազմակի հրթիռային հրակոծությունների, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանքով:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին բնակելի թաղամասերին ռուս զավթիչների օդային հարվածների հետևանքով Չեռնիգովում առնվազն 47 մարդ է զոհվել։ Նույն օրը Հաագայի միջազգային տրիբունալը սկսել էր հետաքննություն՝ Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով մարդկության դեմ իրականացված ռազմական հանցագործությունների առթիվ ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝