
Հուլիսի 26-ից Թբիլիսիում ընթանում է ամենամյա համաժողով — արտերկրում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների գլխավոր ներկայացուցիչների հանդիպումը:
Միջոցառումը ողջույնի խոսքերով բացեցին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Մենք համարվում ենք Արևելյան գործընկերության առաջատար երկիր: Այս առաջատարությունն արդեն արտացոլվում է ձեռք բերված պայմանավորվածություններում, որոնք Վրաստանը ունի Եվրամիության հետ», — հայտարարեց նախագահը:
Իսկ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հույս հայտնեց, որ մոտ ապագայում, Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել է ԵՄ առանց մուտքի արտոնագրի: Ինչպես նաև, չնայած երկրի ունեցած տարածքային ամբողջականության խնդիրների, հայտարարել է Ռուսաստանի հետ պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականության անհրաժեշտության մասին:
«Մուտքի արտոնագրերի ազատականացման ռեժիմի գործընթացը Վրաստանի և ԵՄ-ի հետ արդեն համարվում է մեր քաղաքական զարգացման հաստատումը, բազմաթիվ հաջող բարեփոխումներ և ընդհանուր առմամբ, երկրի եվրոպական ուղին: Ցավոք, սա է իրականությունը, որում մենք ապրում ենք, և այն փոխելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ, ռացիոնալ, հետևողական քաղաքականություն», — ընդգծել է Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը անցկացվում է ավելի քան 15 տարի: Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը ներկայումս ունի 127 դիվանագիտական առաքելություններ ամբողջ աշխարհում: Նշենք, որ համաժողովը կտևի մինչ հուլիսի 29-ը:
Էդիտա Բադասյան