Հասարակություն 24 Փետրվարի, 2022 • Ախալքալաքում նախակրթարաններից միայն մեկն է կարանտինում

Ախալքալաքի մունիցիպալիտետում թիվ 3 մանկապարտեզն այսօրվանից գտնվում է կարանտինում՝ աշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի հաստատման պատճառով:

Կարանտինի մեջ է նաև թիվ 2 մանկապարտեզի վրացական մեկ խումբ, որը փակ էր երկուշաբթի օրվանից:

Ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի՝ մանկապարտեզը կարանտինում կմնա 8 օր:

Շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով։

Ախալքալաքում և գյուղերում ընդհանուր առմամբ գործում է 16 նախակրթարան, որից 3-ն այլընտրանքային են:

Վերատպման կանոն