Հասարակություն 22 Փետրվարի, 2022 • Մարտի մեկից վերացվում են կովիդ-հյուրանոցները

Մարտի 1-ից կարանտինային տարածքները, «կովիդ-հյուրանոցները» վերացվում են: Այսօր համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

«Սա նշանակում է, որ գործող արձանագրությունների համաձայն՝ այսօրվանից կդադարեցվի վարակակիրների մուտքն այդ տարածքներ»,- ասել է Ղիբրաձեն։

Նրա խոսքով, վերացվում է թերմոսքրինինգի պարտավորությունը, ինչպես նաև ախտահանիչ արգելապատնեշ ունենալու պարտավորությունը։

«Հյուրանոցները կկարողանան իրենց հյուրերին սպասարկել ճաշարանում»,- հայտարարել է Ղիբրաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝