Հասարակություն 15 Փետրվարի, 2022 • Պայթյուն բնակելի շենքում, ենթադրաբար գազի արտահոսք է եղել

Թբիլիսիի Դիղոմի զանգվածում բնակելի շենքի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես «Ինտերպրեսնյուսին» հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տուժել է միջին տարիքի մի տղամարդ: Նա տեղափոխվել է ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Նրանց տեղեկատվության համաձայն՝ պայթյունի պատճառը հավանաբար գազի արտահոսքն է եղել:

Հրդեհն արդեն տեղայնացված է, սակայն դեռ տեղում են հրշեջ-փրկարարական ծառայության բրիգադը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝