Քաղաքականություն 27 Հունվարի, 2022 • Հայաստան կատարած այցի ընթացքում Բրեգաձեն բանտում այցելել է Վրաստանի քաղաքացիներին

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Արդարադատության նախարարն ուսումնասիրել է ենթակառուցվածքները, զրուցել Արմավիրի բանտում պատիժը կրող Վրաստանի քաղաքացիների հետ։

Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը բանտարկյալների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի համար։

Վրաստանի յոթ քաղաքացիներ պատիժ են կրում Հայաստանում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝