
Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը հայտարարում է մրցույթ` Նինոծմինդայում համայնքային մոբիլիզատորի պաշտոնի համար։
2022 թվականի փետրվարի 15-ից դեկտեմբերի 31-ը համայնքի մոբիլիզատորը կմասնակցի Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի կողմից Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) աջակցությամբ իրականացվող «Մասնակցային բյուջետավորում՝ քաղաքացիների շահերի պաշտպանություն» նախագծին:
Նախագծի նպատակն է հզորացնել Նինոծմինդայում և Բորժոմիում կանանց, տարեցների և երիտասարդների հնարավորությունները ու ներգրավել նրանց որոշումների կայացման գործընթացում:
Աշխատանքի նկարագրություն՝
• Համայնքի մոբիլիզատորը աշխատելու է Նինոծմինդայի գրասենյակում և այնտեղ համակարգելու է նախագծի իրականացումը:
• Աշխատելու է Նինոծմինդայի նախաձեռնող խմբի հետ։ Կազմակերպելու է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հանդիպումներ թիրախային խմբերի հետ:
• Կօգնի ծրագրի թիմին նախաձեռնող խմբի համար դասընթացներ կազմակերպելու հարցում: Կզբաղվի լոգիստիկայի հարցերով։
• Աջակցելու է նախագծի ղեկավար թիմին տեղական համայնքի ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու հարցում:
• Ծրագրի նպատակներից ելնելով օգնելու է նախագծի ղեկավար թիմին տարբեր միջոցառումների պլանավորման և իրականացման գործում:
Պարտադիր պահանջներ՝
• Դիմորդը պետք է վարժ տիրապետի հայերենին և վրացերենին:
• Պետք է լինի շփվող և նախաձեռնող:
• Պետք է ունենա համացանցում առցանց աշխատանքային փորձ:
• Ողջունվում է հասարակական կազմակերպությունում աշխատանքային փորձի առկայությունը:
• Դիմորդը չպետք է լինի որևէ քաղաքական կուսակցության անդամ կամ կուսակցության ակտիվիստ:
• Նա չպետք է լինի պետական պաշտոնյա կամ տեղական ինքնակառավարման կազմակերպությունների ներկայացուցիչ:
Համայնքի մոբիլիզատորի ամսական աշխատավարձը (առանց հարկերի) կազմում է 215 ԱՄՆ դոլար (մոտ 600-650 լարի):
Հետաքրքրված անձինք մինչև 2022 թվականի փետրվարի 7-ը պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV) և կոնտակտային տվյալները infomediacentri@gmail.com էլ. հասցեին կամ զանգահարեն հետևյալ հեռախոսահամարով՝ 593 33 44 93:
Թեկնածուների հետ հարցազրույցի նպատակով կապ կհաստատեն մինչև փետրվարի 10-ը։
Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը (SJMC) հասարակական կազմակերպություն է, որը գործում է Սամցխե-Ջավախքում արդեն 20 տարի: Այն նպաստում է շրջանում կանանց և երիտասարդների հզորացմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավմանը և շրջակա միջավայրի մասին քաղաքացիներին իրազեկմանը:
SJMC-ն իր գործունեությունը ծավալում է ոչ ֆորմալ կրթության, շահերի պաշտպանության արշավների և մուլտիմեդիա բովանդակության ակտիվ օգտագործման միջոցով: