Քաղաքականություն 12 Հունվարի, 2022 • Սադոյանը Վրաստանում Շվեյցարիայի դեսպանին տեղեկացրել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մասին

Այսօր՝ հունվարի 12-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, որի արդյունքում հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝