Հասարակություն 11 Հունվարի, 2022 • Երևան-Ստամբուլ երթուղով ոչ կանոնավոր չվերթեր կիրականացվեն

Թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։

Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ թուրքական Pegasus-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ էր ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեին։

Մինչ այդ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։

Աղբյուրը՝ PanArmenian.net

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝