Հասարակություն 17 Դեկտեմբերի, 2021 • Նախարար. «Հողերի համակարգային գրանցումը կավարտվի 2024 թ.-ին»

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, երկրում հողատարածքների 1/3-ը գրանցման կարիք ունի:

Ինչպես նշել է նախարարը, Արդարադատության նախարարությունն արդեն պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն և հաջորդ տարվա հունվարից ամբողջ երկրում կսկսվի հողերի համակարգային գրանցում։

«Մենք սկսում ենք հողերի համակարգված գրանցումը, և մինչև 2024 թվականի վերջ այս հարցը մեկընդմիշտ կլուծվի այնպես, որ այս երկրում ապրող յուրաքանչյուր մարդու սեփականության իրավունքը ապահովվի որպես օրինակ»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝