Տնտեսություն 13 Դեկտեմբերի, 2021 • Վրաստանից 5 ամսում 2,2 մլն դոլարի խնձոր է արտահանվել

Այս տարվա օգոստոսի 1-ից դեկտեմբերի 12-ը Վրաստանից արտահանվել է 3449 տոննա խնձոր՝ 2,2 մլն. դոլար արժողությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։ Ըստ գերատեսջության տվյալների՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից խնձոր է արտահանվել՝ Ռուսաստանի Դաշնություն (3 443 տոննա) և Հայաստան՝ 5 տոննա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝