Հասարակություն 1 Դեկտեմբերի, 2021 • Ծածկված Համակարգիչներ. «Խելացի գյուղեր» նախաձեռնություն Գոգաշենում

Ախալքալաքի շրջանի Գոգաշեն գյուղում «Խելացի գյուղեր» նախաձեռնության շրջանակներում, «Ախալքալաքում երիտասարդական կրթական և թվային կենտրոնների ստեղծում» ծրագրով Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) ստեղծել է երիտասարդական կրթական կենտրոն։ Jnews-ը հետաքրքրվեց, թե LAG ծրագրի ավարտից հետո, Կենտրոնը արդյոք գյուղում գործում է։

Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) ծրագրի համար Գոգաշեն և Խավետ գյուղերն ընտրել է, քանի որ այդ գյուղերը հեռու են Ախալքալաքից: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր գյուղին տրվել է 4 համակարգիչ, մեծ հեռուստացույց, սեղաններ, աթոռներ և այլ գույք։

Ծրագիրը մեկնարկել է տարեսկզբին և տեւել է 6 ամիս։ Ծրագրից հետո ամբողջ գույքը մնացել է գյուղի դպրոցներին, որպեսզի կենտրոնն այնտեղ գործի։

Jnews-ն այցելել է Գոգաշեն գյուղի դպրոց և հետաքրքրվել համակարգիչների, հեռուստացույցի և կահույքի օգտագործման մասին։

Գոգաշեն գյուղի դպրոցն ունի 48 աշակերտ, աշխատում է 15 ուսուցիչ, 1 ուսուցիչ՝ առցանց։ Դասարաններն ունեն առավելագույնը 9 աշակերտ: Աշակերտների քիչ լինելու պատճառով դպրոցում չկան 2, 7 և 9 դասարաններ։

Գոգաշենի դպրոցում մեկ սենյակ տրամադրվել է, ծրագրի շրջանակներում ձեռք բերված, համակարգիչներին, գրասեղաններին և այլ գույքի: Համակարգիչների համար հատկացված դասասենյակում իրականացվել է վերանորոգում, 4 համակարգիչը սեղաններով մոտեցվել են պատին, 3 մոնիտորը ծածկել են ցելոֆանով, չորրորդը բաց է։

Gogashen1

Գոգաշենի դպրոցի տնօրեն Էթերի Նադիրաձեն միացրեց համակարգիչն ու հեռուստացույցը և ցույց տվեց, թե ինչպես են աշակերտներն առցանց մշտապես ռուսաց լեզվի դասաժամերն անցկացնում, քանի որ ուսուցիչը Գորիից է։

Դպրոցի տնօրեն Էթերի Նադիրաձեի խոսքով, այս տարի առցանց միայն ռուսերենի դասեր են, անցյալ տարի եղել են նաև աշխարհագրության դասերը։

«Մեկ համակարգիչը բավական է, դասարանում աշակերտները 4, առավելագույնը 9 հոգի են: Դպրոցում առցանց միայն ռուսերենն է դասավանդվում: Եթե անհրաժեշտ լինի, մենք նաև մյուս համակարգիչները կհեռացնենք պատից, կմիացնենք և կօգտագործենք»,- ասում է Էթերի Նադիրաձեն։

Տնօրենի խոսքով, բացի LAG — ից ստացված համակարգիչներից, դպրոցն ունի ևս 3 համակարգիչ և նոթբուք։

Հարցին, թե գյուղաբնակ երիտասարդներն օգտվու՞մ են այդ համակարգիչներից, քանի որ դրանք նախատեսված էին ոչ միայն դպրոցականների, այլև երիտասարդների համար, Էթերի Նադիրաձեն ասաց հետևյալը.

«Վերապատրաստումներ ենք անցկացնում, գյուղատնտեսական դասընթացներ են անցկացվում, երիտասարդներն են գալիս, բայց դասերից հետո։ Այս սենյակում անցկացվում են նաև համակարգչային դասընթացներ։ Տպավորությունն այնպիսին է, որ չենք օգտագործում, ուղղակի մենք ծածկոցներ փակել ենք, որ չփոշոտվեն»,- պարզաբանեց տնօրենը։

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Գյուղական համայնքների զարգացման և գյուղատնտեսական եվրոպական հարևանության ծրագրի (ENPARD III) ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ: Ախալքալաքի «Խելացի գյուղերի» վրա ծախսվել է 15 հազար դոլար.

Վերատպման կանոն