Քաղաքականություն 20 Նոյեմբերի, 2021 • Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են նաև ուղիղ կապ հաստատել միջադեպերի կանխարգելման մեխանիզմի պաշտպանության նախարարների մակարդակով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝