Հասարակություն 1 Նոյեմբերի, 2021 • Սուլդա գյուղի մանկապարտեզը չհասցնելով կարանտինից դուրս գալ, կրկին հայտնվել է կարանտինում

Սուլդա գյուղի մանկապարտեզը, որն այսօր պետք է դուրս գար կարանտինից, դեռ չբացված, կրկին փակվել է, դաստիարակների և խոհարարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահին փակ է 4 մանկապարտեզ։

Սուլդա գյուղի մանկապարտեզը հոկտեմբերի 11-ից կարանտինի մեջ է։ Մանկավարժների և խոհարարի մոտ կորոնավիրուսային վարակը բացահայտվել է COVID-թեստ հանձնելիս։

Վաչիան գյուղի մանկապարտեզն այսօր դուրս է եկել կարանտինից, սակայն ոչ մի երեխա չի եղել, ծնողները երեխաներին մանկապարտեզ չեն տարել։

Կարանտինում են գտնվում Խուլգումո գյուղի մանկապարտեզը և Ախալքալաքի թիվ 2 և 3 մանկապարտեզները։ Կարանտինը տևում է 12 օր։

Ախալքալաքի շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝