Հասարակություն 18 Հոկտեմբերի, 2021 • Ախալքալաքում կորոնավիրուսի 34 նոր դեպք է հայտնաբերվել

Ախալքալաքի մունիցիպալիտետում այսօր՝ հոկտեմբերի 18 -ին, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 34 դեպք: Աճում է վարակի հայտնաբերման ցուցանիշը:

Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնը (ՀԱԿ) հոկտեմբերի 18 -ին անցկացրել է 246 հակագեն և 54 ՊՇՌ թեստ, որից 34 -ը՝ դրական արդյունքով:

Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնում նշում են մունիցիպալիտետում կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի մասին: ՀԱԿ֊ը ստեղծված այս իրավիճակի պատճառը համարում է քաղաքացիների կողմից անվտանգության միջոցառումներին և սանիտարական չափանիշներին չհետևելը և նրանց ցածր քաղաքացիական գիտակցությունը:

Կորոնավիրուսի պատճառով այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետի 9 դպրոց աշխատում է հեռավար ռեժիմով:

Վերատպման կանոն