Հասարակություն 13 Հոկտեմբերի, 2021 • ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը կայցելի Վրաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես հայտարարում են Պենտագոնում, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հաջորդ շաբաթ կմեկնի Եվրոպա: Այցի շրջանակներում Լլոյդ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա, իսկ այցը կավարտի Բրյուսելում, պաշտպանության մինիստերիալին:

Լլոյդ Օսթինի այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ անհայտ է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝