Հասարակություն 8 Հոկտեմբերի, 2021 • Ախալքալաքի քաղաքային դպրոցներից մեկը կրկին անցել է առցանց ուսուցման

Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցը, որն ընդամենը 3 օր աշխատեց շենքային պայմաններում, այսօր կրթական հաստատության աշխատակցի մոտ կորոնավիրուս հաստատվելու պատճառով կրկին անցել է ուսուցման հեռավար ռեժիմի:

Այսօր Հովհ. Թումանյանի անվան դպրոցը կրկին անցավ առցանց ուսուցման: Ուսուցիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Այսօրվա դրությամբ, շրջանի երկու դպրոցներում դասերն առցանց են վարում: Ավելի վաղ Վաչիան գյուղում հայտնաբերվել էր COVID-19- ի 2 դեպք:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

19 Օգոստոսի, 2025