Հասարակություն 7 Հոկտեմբերի, 2021 • Կարզախի մայրուղում ջրանցքները խցանված են

Կարզախի մայրուղու մասնավոր տների բնակիչները բողոքում են, որ փողոցի երկու կողմերում ջրատար ուղիները տեղ -տեղ բաց են, խցանված են աղբով ու ջրով: Խցանված աղբը հոտել է ջրանցքներում, իսկ արեւոտ օրերին այս տարածքում գարշահոտություն է տիրում: Պատասխանատուները խոստանում են մաքրել ջրանցքները:

Կարզախի մայրուղին պետական ​​նշանակության ճանապարհ է և սպասարկվում է ոչ թե տեղական մունիցիպալիտետի, այլ պետության կողմից: Ճանապարհը սպասարկում է «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ -ն:

Բետոնե ծածկը տեղ -տեղ վնասվել և ընկել է ջրանցքների մեջ էլ ավելի խցանելով դրանք: Բացի այդ, մայրուղու մայթերը նեղ են, և բաց ջրատարի մեջ ընկնելու վտանգ կա:

«Մենք ցանկանում ենք, որ այս ջրանցքները մաքրվեն: Կառուցվելուց ի վեր չեն մաքրվել: Դրանք ծածկված են բետոնով, բայց ամենուր արդեն բետոնը փշրվել և ընկել է ջրանցքները: Մեկ ամիս առաջ փողոցում փոսային նորոգում ամցկացրեցին, բայց ջրանցքները չմաքրեցին, հակառակը, ասֆալտի թափոնները թողեցին մայթերին և հեռացան: Հնարավոր չէ քայլել մայթերով, հատկապես գիշերը ոչինչ չես տեսնում: Քանի անգամ ենք մենք ընկել ջրանցքը, մի օր հնարավոր է նույնիսկ ոտքերս էլ կոտրենք: Ուղղակի մեր բախտը բերել է, որ դա դեռ տեղի չի ունեցել», — բողոքում է քաղաքի այս հատվածի բնակիչ Արևիկ Իբաշյանը:

kanali karcaxskoe shose

«Ջավախ Ավտո Գզա» ընկերությունից, Jnews- ի հետ զրույցում, խոստացան, որ կստուգեն ջրանցքների վիճակը, և, անհրաժեշտության դեպքում, կմաքրեն դրանք:

Վերատպման կանոն