Հասարակություն 4 Հոկտեմբերի, 2021 • Ախալքալաքում 5 ընտրատեղամասի ձայների վերահաշվարկ է ընթանում

Այսօր Ախալքալաքի թվով 5 ընտրատեղամասերում՝ Բեժանո գյուղի №46, Մոդեգամ գյուղի №47, Չամդուրա գյուղի №26, Կարծախ գյուղի №40 և Տրկնա գյուղի №33 ընտրատեղամասներում, ընթանում է ձայների վերահաշվարկ:

Ձայների վերահաշվարկն ընթանում է Ախալքալաքի №66 ընտրատեղամասում: Jnews-ը հետևում է ձայների վերահաշվարկին և մանրամասները ներկայացնի փոքր ինչ ավելի ուշ:

Նոր ընտրական օրենսգրքի համաձայն, վերահաշվարկի համար ընտրատեղամասերն ընտրվում են պատահականության սկզբունքով՝ վիճակախաղի միջոցով:

Նինոծմինդայում նույնպես ձայների վերահաշվարկ է ընթացել: Պատահակության սկզբունքով ընտրվել է Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի, Փոքր Գոնդուրա գյուղերի, ինչպես նաև Նինոծմինդա քաղաքի №37 և №3 ընտրատեղամասերում:

Վերատպման կանոն