Հասարակություն 29 Սեպտեմբերի, 2021 • Այս տարի «Թբիլիսոբա» ավանդական տոնը չեղյալ կհայտարարվի

«Համաճարակի պատճառով այս տարի նույնպես Թբիլիսոբա տոնական միջոցառումները չեն անցկացվի», — ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության այսօրվա նիստում:

Նրա խոսքով, ներկա իրավիճակում ամենակարևորը մարդկանց առողջությունն ու անվտանգությունն է:

«Հոկտեմբերի սկզբին միշտ պետական տոնակատարություն է անցկացվում​​, որը շատ է գեղեցկացնում այս քաղաքը: Ցավոք, անցած տարի հնարավոր չեղավ «Թբիլիսոբա» տոնը կազմակերպել: Համաճարակի պատճառով, այս տարի մենք նույն խնդիրն ունենք: Մինչև հիմա պայքարում ենք անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ: Համապատասխանաբար, ամենագլխավորը դա մարդու կյանքն ու առողջությունն է: Այդ պատճառով մենք այս տարի չենք կարողանա տոնական միջոցառումներ անցկացնել», — ասել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, «Թբիլիսոբային» նվիրված համերգը և Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝