Հասարակություն 23 Սեպտեմբերի, 2021 • Ախալքալաքում ՄԻՊ գրասենյակն արդեն ընդունում է քաղաքացիներին

Հանրային պաշտպանի գրասենյակը Սամցխե-Ջավախքում արդեն աշխատում է հիբրիդային ռեժիմով: ՄԻՊ ներկայացուցիչները հերթափոխով են աշխատում, իսկ քաղաքացիների ընդունելությունը երեքշաբթի օրերին տեղի է ունենում Ախալքալաքի գրասենյակում:

Հանրային պաշտպանի գրասենյակը շարունակում է աշխատանքը՝ պահպանելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բոլոր միջոցառումները: Եթե ​​մինչ այժմ, համաճարակի ընթացքում, քաղաքացիների ընդունելությունն իրականացվում էր զուտ առցանց և հեռախոսազանգերի միջոցով, ապա այժմ գրասենյակը շարունակում է խառը գործելաոճով աշխատել: Գրասենյակն իր պարտականությունների մի մասն իրականացնում է առցանց, իսկ մի մասն իրական ռեժիմով: ՄԻՊ Ախալքալաքի գրասենյակը վերսկսել է քաղաքացիների ընդունելությունը, սակայն քաղաքացիները կարող են դիմել երեքշաբթի օրերին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝