Հասարակություն 21 Սեպտեմբերի, 2021 • Վախ մահից և անպտղությունից. Ինչու՞ են Վրաստանում հրաժարվում պատվաստվելուց

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը, ովքեր հրաժարվում են պատվաստումից, դա բացատրում են «կողմնակի ազդեցություններից» վախերով: Դրա ներքո նրանք նկատի ունեն հնարավոր անպտղությունը, մուտացիոն փոփոխությունները և մահը:

Վրաստանի բնակիչների 31.4%-ը հայտարարել է, որ մտադիր չէ պատվաստվել:

Այսպիսին են «Ընտանիքների և երեխաների բարեկեցության վրա իրական ժամանակում COVID-19-ի ազդեցության վերաբերյալ» հետազոտության տվյալները, որոնք հրապարակվել են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի կողմից:

Նրանք, ովքեր հրաժարվում են պատվաստումից, անվանում են հետևյալ պատճառները.

58.1%-ը՝ պատվաստման հետևանքով առաջացած հնարավոր կողմնակի ազդեցությունները,

37.5%-ը՝ վախենում է անպտղությունից կամ մահից,

36.5%-ը՝ կարծում է, որ պատվաստանյութը ստեղծվել է շատ արագ, նոր է և ոչ բավարար ուսումնասիրված,

17.9%-ը՝ չեն վստահում պատվաստանյութերի կոնկրետ արտադրողներին,

8.5%-ը՝ մատնանշում է առողջական խնդիրները,

7.5%-ը՝ վարակվել են կորոնավիրուսով և կարծում են, որ պատվաստման կարիք այլևս չունեն,

1.0%-ը՝ պատվաստումը հակասում է նրանց կրոնական հայացքներին:

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 671 295 մարդ: Ներկայումս երկրի չափահաս բնակչության ոչ ավելի, քան 25%-ը պատվաստվել է պատվաստանյութի երկու դեղաչափով:

Համաճարակաբան Խաթունա Զախաշվիլին, մեկնաբանելով ուսումնասիրությունը, ասաց, որ բոլոր պատվաստանյութերը լիովին անվտանգ են, իսկ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ գոյություն ունեցող տեսությունները վնաս են ներկայացնում հասարակության համար:

Դրա հետ մեկտեղ, փորձագետները կարծում են, որ պատվաստման նկատմամբ քաղաքացիների նման վերաբերմունքը պայմանավորված է հասարակության շրջանում տեղեկատվության պակասով:

Վերատպման կանոն