Հասարակություն 1 Սեպտեմբերի, 2021 • Ի՞նչ ծառայություններից կարող են անվճար օգտվել պատվաստված քաղաքացիները

Արդարադատության նախարարությունը որոշակի արտոնություններ է առաջարկում լիովին պատվաստված (երկու դեղաչափ) քաղաքացիներին:

Գերատեսչության տվյալներով՝ ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները կարող են օգտվել Արդարադատության նախարարության որոշ ծառայություններից անվճար, իսկ ոմանք՝ կես գնի դիմաց:

Այսպիսով, նրանք կարող են անվճար.

. գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

. փոփոխություններ կատարել գրանցման մեջ

. չեղարկել գրանցումը

. անշարժ գույքի վերաբերյալ հայտարարություն վերցնել

50% զեղչը կգործի հետևյալ ծառայությունների համար.

. ամուսնությունը կանխող հանգամանքների վկայագիր

. նույնականացման քարտի վկայագրի երկարաձգում

Ինչպես նաև լիովին պատվաստված քաղաքացիները կարող են օգտվել Արդարադատության նախարարության ծառայություններից՝ առանց նախնական այց ամրագրելու:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝