Հասարակություն 24 Օգոստոսի, 2021 • Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում

Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ և ամպրոպ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Օգոստոսի 24-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, նույն իրավիճակը կլինի նաև օգոստոսի 25-ին և 26-ին:

Օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կտատանվի 28-ից 33 աստիճանի սահմաններում, իսկ Արևելյան Վրաստանում՝ 31-ից 36 աստիճանի սահմաններում:

Օգոստոսի 23-24-ը Թբիլիսիում, ժամանակ առ ժամանակ անձրևներ են սպասվում, իսկ օգոստոսի 25-26-ը կդիտվի չոր եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-34 աստիճան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝