Օգոստոսի 20-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 907 665 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Երկրում ամբողջովին պատվաստվել է 266 962 մարդ:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 23 986 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք, ապաքինվել է 3 393 հիվանդ, մահացել՝ 59 վարակակիր: