Հասարակություն 17 Օգոստոսի, 2021 • Ախալքալաք հիվանդանոցում 7 ամսում 273 երեխա է ծնվել

2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ախալքալաքում ծնվել է 171 երեխա, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում՝ 273 երեխա։ Այսինքն՝ 2021 թվականին ծնելությունը աճել է։

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ախալքալաքում ծնվել է 158 տղա (2020թ․-ին՝ 95) և 115 աղջիկ (2020թ․-ին՝ 76)։

Վիժումների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է, եթե անցած տարի վիժումների քանակը 7 ամիսների ընթացքում եղել է 53, այս տարի այդ թիվը նվազել է մինչև 32։

Ի տարբերություն վիժումների, հղիության արհեստական ընդհատումների քանակն այս տարի ավելացել է՝ 64-ից հասնելով 67-ի։

Ախալքալաքում ծնելիությունն աճում է

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝