
Այսօր, Թբիլիսիի ժամանակով 09:43-ին, հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Սամեբա գյուղի տարածքում:
Սեյսմիկ ազգային կենտրոնի մոնիտորինգի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.9 մագնիտուդ:
Վերջին շրջանում Վրաստանում մի քանի երկրաշարժ է գրանցվել, իսկ գրեթե բոլոր երկրաշարժերի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի տարածքը: Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի առավոտյան: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.1 բալ: